Սպորտ

Կանանց Մ20 Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարը՝ Երևանում

1 րոպեի ընթերցում

Կանանց Մ20 Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարը՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները կկայանան Հայաստանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Մ20 տարեկանների Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Հունաստանը, Շվեյցարիան, Ուկրաինան և Ալբանիան։

Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 13-18-ը Երևանի նախկին «Միկա» մարզահամալիրում։

Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի առաջնության անցկացման ձևաչափը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը պետք է հանդես գար B դիվիզիոնում, սակայն առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշում է կայացվել առաջնությունն անցկացնել չելենջերս-մրցաշարերի տեսքով․ ըստ այդմ՝ հավաքականները հանդես են գալու 5-6 թիմերից բաղկացած խմբերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում