Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստությունը Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2023 թ. առաջնության ընտրական փուլի՝ հունիսի 8-ին կայանալիք Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՈւԵՖԱ-ի ԵՎՐՈ Մ-21 2023-ի որակավորման խմբային փուլի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպմանն ընդառաջ` հունիսի 7-ին` Տոֆտիրի «Քաղաքային» մարզադաշտում կայացավ Հայաստանի Մ-21 հավաքականի նախախաղային մարզումը:

Նախավարժանքին հետևեցին փոխանցումների և հարվածների վարժությունները, իսկ վերջում մեր երիտասարդական հավաքականը երկկողմանի խաղ անցկացրեց:

Հայաստանի Մ-21 հավաքականը առանց կորուստների է մոտենում հանդիպմանը, և Ֆարերյան կղզիներ մեկնած բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են վաղը խաղադաշտ դուրս գալուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում