Քաղաքականություն

«Զարթոնք» կուսակցությունը Երևանի Սուրբ Աննա եկեղեցում աղոթքով է սկսել քարոզարշավը

2 րոպեի ընթերցում

«Զարթոնք» կուսակցությունը Երևանի Սուրբ Աննա եկեղեցում աղոթքով է սկսել քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության քարոզարշավը հունիսի 7-ին մեկնարկել է Երևանի Սուրբ Աննա եկեղեցուց՝ աղոթքով, որից հետո կուսակցության թեկնածուները անցորդներին են բաժանել բուկլետներ, զրուցել ներքաղաքական և ազգային ճգնաժամի հաղթահարման ուղիների մասին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության մամուլի գրասենյակից։

«Նախընտրական անցուդարձին հետևող քաղաքացիները նշեցին, որ ժամանակից շուտ սկսված թեժ քարոզարշավի ընթացքում փորձ է կատարվում ընտրողներին դնել երկու ուժի միջև ընտրության առջև։ Այնինչ, մասնակիցների շարքում կա Զարթոնք կուսակցությունը, որի գաղափարախոսությունը ժամանակի մարտահրավերներին համահունչ է, իսկ առաջնորդների կենսագրությունը՝ անբիծ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ը: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն: Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն:

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում