ՀԱԿ-ն անհրաժեշտ է համարում կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը անհրաժեշտ է համարում վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 7-ին այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը` ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը:

«Կիսանախագահական համակարգը օպերատիվ է, արագ որոշումներ կայացնող է և շատ հարմար է անցումային շրջանի երկրների համար: Մենք դեռևս գտնվում ենք այդպիսի երկրների շարքում: Դա էր պատճառը, որ հետխորհրդային երկրների մեծ մասը, հաշվի առնելով այս գործոնները, ընդունեց նախագահական համակարգը և շարունակում է այդ համակարգը գործել: Ճգնաժամեր այդ առումով չեն առաջանում:

Այնպես որ, կիսանախագահականի կարևորությունը նրա օպերատիվությունն է և այն հասարակությունների համար է համակարգը արդյունավետ, որտեղ քաղաքական համակարգը դեռևս ամբողջապես կայացած չէ և քաղաքական կուսակցությունները և քաղաքացիական հասարակությունները դեռևս եվրոպական ստանդարտներին չեն հասել»,- ընդգծեց Մանուկյանը:

Հայերեն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար