Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կարևորեց աշխատանքի արտադրողականության բարձրացումը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը կարևորեց աշխատանքի արտադրողականության բարձրացումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը շատ ցածր է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քարոզարշավի շրջանակում Գայ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում միջին աշխատողը մեկ ժամվա ընթացքում ստեղծում է վեց դոլարի արդյունք, մինչդեռ Եվրասիական տնտեսական միության երկրների համեմատ կրկնակի քիչ է, Եվրոպական միության երկրների համեմատ 10 անգամ ցածր: Մեր խնդիրն է, որպեսզի աշխատանքի արդյունավետությունը ավելացնենք»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` կառավարությունը պետք է աջակցի, որպեսզի մարդու աշխատանքը հնարավորինս արդյունավետ դառնա, օրինակ` էլեկտրախնայողության հարցում, ավելի շատ տեխնիկա օգտագործի և ձեռքի աշխատանքը ավելի քիչ լինի:

«Պետք է այնպես անել, որ մեր գյուղացիները հնարավորություն ունենան նոր տեխնոլոգիաներով իրենց իսկ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնել»,- եզրափակեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում