Արամ Խաչատրյանի անվան միջազգային 17-րդ մրցույթը երկրորդ անգամ կանցկացվի դիրիժորություն մասնագիտությամբ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, կմեկնարկի նրա անունը կրող 17-րդ միջազգային մրցույթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն այս տարի կանցկացվի դիրիժորություն մասնագիտությամբ, որը լինելու է երկրորդ անգամ:

Հունիսի 6-12-ը կայանալիք երաժշտական միջոցառմանը մասնակցելու է 18-36 տարեկան 20 դիրիժոր՝ աշխարհի 15 երկրից:

«Մրցույթի ժյուրին գլխավորելու է Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը: Մրցույթի ժյուրիի կազմում են աշխարհում մեծ ճանաչում վայելող երաժիշտներ՝ Քյոլնի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Միխայիլ Յուրովսկին, թավջութակահար, դիրիժոր, Թել Ավիվի համալսարանի Բուխման-Մեթա երաժշտական դպրոցի միջազգային կապերի գծով ղեկավար Դմիտրի Յաբլոնկին, Լոնդոնի երաժշտության թագավորական քոլեջի պրոֆեսոր Փիթեր Սթարքը, դիրիժոր, Ջորմա Պանուլա դիրիժորության մրցույթի նախագահ Ժորմա Պանուլան, IMG Artist ընկերության փոխնախագահ, թավջութակահար Հարոլդ Քլակսոնը, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Պավել Կոգանը: Նրանցից երկուսը մրցույթին կմասնակցեն հեռավար կարգով»,- նշեց «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը:

Նա ընդգծեց, որ մրցութային փուլերի ընթացքում մասնակից դիրիժորների մեկնաբանմամբ ներկայացվելու են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, ինչպես նաև հատուկ մրցույթի համար գրված հայ ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործություն:

Մրցույթի բացման արարողությունը տեղի է ունենալու հունիսի 6-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյանի համերգասրահում: Հնչելու են Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջիոն «Սպարտակ» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը կրկին «Սպարտակ» բալետից, Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մրցույթի նախորդ տարիների դափնեկիր, թավջութակահար Ջոնաթան Սվենսենը: Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ջուն Սան Պարկը, ով 2016 թվականի Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողն է:

Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը որակեց որպես ազգային հպարտություն: Նա շեշտեց, որ Խաչատրյանի գրած բոլոր նոտաները հավերժական են և չկա այնպիսի ազգ, որը չսիրի ու չգնահատի այդ ստեղծագործությունները:

«Այս մրցույթը առիթ է, որպեսզի մենք հավերժացնենք Խաչատրյանի նման անձին: Այս մրցույթը շատ մեծ նշանակություն ունի ամբողջ աշխարհի համար»,- ասաց Չեքիջյանը:

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը, ով մրցույթի համար գրված հատուկ ստեղծագործության հեղինակն է, ընդգծեց, որ Արամ Խաչատրյանը գործիքային մտածողության գագաթն է:

«Գործիքային երաժշտության բնագավառում այն, ինչ կատարվել է հետխաչատրյանական շրջանում, կարծում եմ, որ գրված բոլոր ստեղծագործություններն առնչվում են Խաչատրյանի կոմպոզիցիոն մտածողությանը: Իմ արածն ուղղակի համեստ մասնակցություն է դրա զարգացմանը»,- ասաց Մանսուրյանը:

Հարոլդ Քլարկսոնը շեշտեց, որ ինքն Արամ Խաչատրյանի հետ «ծանոթացել է» ուսանողական տարիներին:

«Խաչատրյանի երաժշտական ժառանգության մասին խոսելիս պետք է առանձնահատուկ խոսել այն գործերի մասին, որոնք նա ստեղծել է նվագախմբի ու թավջութակի համար: Նման գործերը երաժշտական ժառանգությունում այդքան էլ շատ չեն»,- ընդգծեց Քլարկսոնը:

Միջազգային երաժշտական այս ստուգատեսի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտներին, ինչպես նաև աշխարհում ավելի հանրայնացնել հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրայնի արվեստը:

Մրցույթը կայանալու է ՀՀ նախագահի և նրա տիկնոջ բարձր հովանու ներքո: Այն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին