Գեղարքունիքում նախապատրաստվում են ոռոգման շրջանին

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում աստիճանաբար մոտենում է ոռոգման շրջանը, որին արդեն մեկ ամսից ավել է, ինչ նախապատրաստվում են «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությունում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Արտաշ Սարդարյանը, այս պահի դրությամբ գործարկման են նախապատրաստվում բոլոր պոմպակայանները, խորքային հորերն ու ջրանցքները, ինքնահոս կամ մեխանիական եղանակով գործող ոռոգման ջրատարները, վերականգնվում են փլվածքները, տեղի է ունենում հայտերի հավաքագրման եւ պայմանագրերի կնքման գործընթաց։ Ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համար պետական միջոցներից ընկերությանը հատկացվել է 25 միլիոն դրամ։ «Արդեն տեղադրվել են նորոգված պոմպերը, ընթացիկ աշխատանքները շարունակվում են ինքնահոս եւ մեխանիակական ոռոգման համակարգերում։ Համայնքեր կան, որոնք արդեն 100 տոկոսով պատրաստ են ոռոգմանը, համայնքներ էլ կան, որտեղ դրանք մոտենում են ավարտական փուլին, որոշ տեղերում էլ դեռ ունենք անելիքներ։ Սակայն անում ենք հնարավորը, որ մինչեւ հունիսի վերջերը կարողանանք անխափան կերպով ու ժամանակին ոռոգման ջուր հասցնել տնտեսություններին։ Ի դեպ, սպասվում է երաշտ տարի՝ ջերմային բարձր ֆոնով, որի հետեւանքներն արդեն նկատելի են, եւ տնտեսությունները հացահատիկի արտերը ջրելու համար մեզանից ջուր են պահանջում, ինչը եւ բավարարում ենք։ Նախորդ տարի մեր ընկերության տիրույթում ոռոգվող հողատեսքերը կազմել են 1975 հեկտար։ Այս տարի ձգտելու ենք ոչ միայն պահպանել այդ ծավալները, այլ նաեւ ավելացնել դրանք՝ ընդգրկելով նոր բաժանորդների։ Ի հայտ ենք բերում նաեւ ստվերում գտնվող ոռոգելի տարածքները։ Զգալի աշխատանք է տարվել պարտքերի մարման եւ վարձավճարների հավաքագրման ուղղություններում, ինչը մեզ հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կազմակերպելու ոռոգման համակարգերի վերականգնման, նորոգման կամ կառուցման աշխատանքները։ Լիահույս եմ, որ մենք կազմ ու պատրաստ կլինենք ոռոգման շրջանի մեկնարկին»,-ներկայացրեց Արտաշ Սարդարյանը։

ՋՕԸ տնօրենն առավել մեծ հույսեր կապում է պետական միջոցներով մեկնարկած ու ընթացքի մեջ գտնվող ոռոգման ինքնահոս համակարգերի կառուցման կամ վերականգնման ծրագրերի հետ, որոնց իրականացմամբ ավելանալու են ոռոգելի հողերի մակերեսները, կրճատվելու են մատակարարվող ջրի կորուստները, տնտեսվելու է մեծ քանակի էլեկտրաէներգիա, որը ծախսվում է մեխանիկական մղմամբ իրականացվող ոռոգման ուղղությամբ։ «Ինքնահոս ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքներ են արդեն իրականացվում Լիճքում, Գեղհովիտում, Ներքին Գետաշենում, իսկ առաջիկայում դրանք կմեկնարկեն նաեւ Ծովինարում։ Նույն ծրագրի շրջանակներում նախատեսված է առանձին ջրատար կառուցել Զոլաքարի պոմպակայանի մղման գծից։ Այս ծրագիրը, որն իրականացվում է պետական միջոցներով, շուրջ 1 միլիարդ դրամի ներդրմամբ, վերոնշյալ բնակավայրերում էապես կբարելավի ոռոգման համակարգերում առկա դժվարությունները։ Մեկ այլ պետական ծրագրի շրջանակներում նոր պոմպեր ենք ձեռք բերում Լուսակունքի, Շատվանի, Մեծ Մասրիկի, Ներքին Գետաշենի խորքային հորերի համար, Գավառի Հացառատ թաղամասում կառուցվում է նոր ջրատար, նորոգվում է Սարուխանի պոմպակայանի մոտեցնող ջրանցքը, Մաքենիսի ինքնահոս ոռոգման ջրատարը։ Այս աշխատանքների իրականացման համար պետական միջոցներից հատկացվել է 30 միլիոն դրամ։ Այս ծրագրերը, ամենայն հավանականությամբ, կավարտվեն այս տարվա ընթացքում, իսկ եկող ոռոգման շրջանի մեկնարկից արդեն այդ համակարգերը պատրաստ կլինեն գործարկման։ ՀՀ ՏԿԵ Ջրային կոմիտեի մասնագետներից կողմից ուսումնասիրվել եւ հավանության են արժանացել Ծովինարի եւ Մանասի առվի ինքնահոս ոռոգման ջրատարների նորոգման ծրագրերը, որոնց շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի 2022 թվականի ընթացքում »,-հավաստեց ՋՕԸ տնօրենը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին