Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Շվեդիա

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Շվեդիա

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արդեն Շվեդիայում է:

«Արմենպրես»-ի հղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 2-ին չարտերային թռիչքով Զագրեբից մեկնել և արդեն ժամանել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ, որտեղ կնախապատրաստվի Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպմանը։

Շվեդիա-Հայաստան հանդիպումը կկայանա Սոլնայի«Ֆրենդս Արենա» մարզադաշտում հունիսի 5-ին՝ Երևանի ժամանակով 22։45-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում