Հայաստանը դեպի ԱՄԷ ուղևորվող հնդիկների համար նախընտրելի «կարանտինային հանգստավայր» է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայից և Աբու Դաբիից ընդամենը երեքժամյա չվերթի հեռավորության և անարգել թռիչքների շնորհիվ Հայաստանը դարձել է ԱՄԷ բնակիչ հնդիկների համար երկրորդ «կարանտինային հանգստավայրը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս թեմային ընդարձակ հոդվածով անդրադարձել է The National News-ը:

Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Հնդկաստանից զբոսաշրջիկների մուտքն իր երկրի տարածք կասեցումից հետո, որի նպատակը Covid-19-ի տարածումը կանխելն է, հնդիկ զբոսաշրջիկներն ընտրում են Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր, որտեղ 14 օր մնալուց հետո միայն կարող են ստանալ ԱՄԷ մուտքի թույլտվություն: Նրանց խոսքով՝ Հնդկաստանից Հայաստանի տարածքով Դուբայ հասնելու ծախսերը՝ ներառյալ թռիչքը, սնունդն ու հյուրանոցային ծախսերը, չեն գերազանցում 4300 ԱՄԷ դիրհամը կամ 85 000 հնդկական ռուփին:

Հնդիկ Սուջայ Սարիգոմմուլան, որն աշխատում է Դուբայում, նշում է, որ Հնդկաստանում հոր հուղարկավորությանը մասնակցելուց հետո Դուբայ վերադառնալու համար ստիպված է եղել որպես տարանցիկ երկիր ընտրել Հայաստանը: Նրա խոսքով՝ իր հետ Դուբայի առնվազն 150 բնակիչ Հայաստանում է անցկացրել 15-օրյա պարտադիր կարանտինը:

Սարիգոմմուլան Դուբայ ընկնելու համար որպես տարանցիկ տարբերակներ դիտարկել է Ուկրաինան, Ուզբեկստանը, Մոսկվան և, վերջին հաշվով, կանգ առել Հայաստանի վրա՝ մատչելիության և էլեկտրոնային վիզա ստանալու հեշտության համար:

Աբու Դաբիից ինժեներ Սուշանտ Դալաին էլ, որը Covid-19-ի պատճառով բնակավայր վերադառնալու խոչընդոտներ է հաղթահարել, այժմ խորհրդատվություն է տրամադրում ԱՄԷ 700 բնակչի՝ Facebook, WhatsApp և Telegram սոցիալական ցանցերի միջոցով:

Հայերեն العربية English Русский

Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին