Մշակույթ

«Երգով ու սիրով» փառատոնին Հայաստանի փոքրիկ երգիչները հանդես են եկել մի քանի քաղաքում

1 րոպեի ընթերցում

«Երգով ու սիրով» փառատոնին Հայաստանի փոքրիկ երգիչները հանդես են եկել մի քանի քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երգով ու սիրով» խորագրով երգչախմբային փառատոնի շրջանակում Հայաստանի փոքրիկ երգիչները ելույթներ են ունեցել տարբեր հարթակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 30-ին երգիչների մասնակցությամբ տեղի է ունեցել պատարագ Գանձասար վանական համալիրում, մայիսի 31-ին երգչախումբը հանդես է եկել հոգևոր համերգով Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարում, ևս մեկ համերգով երգչախումբը կներկայանա հունիսի 5-ին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան մայիսի 29-ից հունիսի 5-ը իրականացնում են «Երգով ու սիրով» խորագրով երգչախմբային փառատոն Սյունիքում և Արցախում՝ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակներում:

Փառատոնը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան և երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Փառատոնին մասնակցում են Սյունիքի ու Արցախի 17 երգչախմբեր:

Եզրափակիչ համերգը կկայանա հունիսի 3-ին Կապանի մշակույթի կենտրոնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում