Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարտել է COVID-19-ի դեմ «մարաթոնը»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի այգիներում Հռոմի Ֆրանցիսկոս պապի գլխավորությամբ անցկացված հանդիսավոր արարողությամբ ավարտվել Է աղոթքի «մարաթոնը»՝ հանուն COVID-19-ի համավարակի դադարեցման, որին մեկ ամիս շարունակ մասնակցել են Սուրբ Աստվածածնի՝ աշխարհում առավել հայտնի 30 տաճարներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք շարունակում ենք Տեր Աստծուն խնդրել, որպեսզի նա համավարակից պաշտպանի ամբողջ աշխարհը: Եվ որպեսզի բոլորին, առանց բացառության, շուտ հնարավորություն տրվի պաշտպանություն ստանալ պատվաստանյութի միջոցով»,-հայտարարել Է քահանայապետը՝ ավարտելով այդ ակցիան:

Աղոթքի «մարաթոնն» սկսվել Է մայիսի 1-ին Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ քահանայապետը հատուկ մաղթանք Է անցկացրել Արագահաս սուրբ Աստվածածնի սրբապատկերի առջեւ, որը 7-րդ դարից ի վեր պաշտամունքի առարկա Է եւ գտնվում Է Վատիկանի բազիլիկի սուրբ Գրիգորի մատուռում: Այդ նախաձեռնության անցկացման գաղափարը Ֆրանցիսկո պապինն Է, որը սուրբ Մարիամի 30 նշանավոր տաճարներին հրավիրել Է միանալ հանուն համավարակի դադարեցման աղոթքին՝ մարդկության հույսը դնելով Աստվածածնի մայրական հովանավորության վրա: Դրա նշանաբանն Է դարձել «Եկեղեցին ջերմեռանդ աղոթում Էր Աստծուն» խոսքերը՝ «Գործ առաքելոցից»:

Մայիս ամսին ամեն օր տեղական ժամանակով 18:00-ին աղոթքներ են բարձրացել աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում՝ Ավետյաց երկրում, Իտալիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Մեքսիկայում, Ուկրաինայում: Դրա հետ մեկտեղ ամեն օր հավատացյալներն աղոթել են տարբեր մարդկանց համար, որոնք տուժել են համավարակի ժամանակ, նրանց համար, ովքեր կորոնավիրուսի զոհեր են դարձել, նրանց ընտանիքների համար, որոնք ցավ են ապրում եւ անվստահություն ունեն վաղվա օրվա նկատմամբ, հիվանդների եւ չքավորների, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր հայտնվել են COVID-19-ի դեմ պայքարի առջեւի գծում՝ բժիշկների, գիտնականների, բուժանձնակազմի ներկայացուցիչների, կամավորների համար: Արարողության ավարտին քահանայապետը շնորհակալություն Է հայտնել նոր ավետարանականացմանը նպաստող Պապական խորհրդին եւ աշխարհում Սուրբ Աստվածածնի տաճարներին՝ «մարաթոնի» անցկացման համար, որոնք միլիոնավոր հավատացյալների Էին միավորել Տիրամորն աղոթելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հանքարդյունաբերության հիմքում մարդն է իր աշխատանքով. ԶՊՄԿ-ում նշել են Հանքագործի և մետալուրգի օրը՝ պարգևատրելով ոլորտի լավագույններին

Բուլղարիայի Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանը հյուրընկալում է ԵՄ-ից դուրս գտնվող երկրներից մոտ 400 ուսանողի. BTA

Հայտնի են «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակակիրները

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին

«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում

Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

Հայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 20/07/26

Ասիական ինդեքսներ - 20/07/26

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը