Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին մայիսի 27-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Գուսալ Ազամ Սարքերը (նստավայրը՝ Թեհրան): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը։

Հանդիպմանը խոսվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խթանման, ինչպես նաև կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին:

Դեսպան Գուսալ Ազամ Սարքերն ընդգծել է, որ առավելագույն ջանքեր կներդնի պատմականորեն բարեկամական կապեր ունեցող երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ նշելով, որ Բանգլադեշում դարեր շարունակ հայկական ներկայությունը նաև տնտեսական հարաբերությունները խորացնելու լավ հիմք է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում