«Ազատ հայրենիք» դաշինքը հանդես է գալիս Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու օգտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ազատ Հայրենիք» դաշինքը գլխավորելու է պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ցուցակը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայ կառուցողական և պահպանողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։ Նա նշեց, որ դաշինքի կազմում են «Հայ կառուցողական և պահպանողական» կուսակցությունը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը,«Ազգային ժողովրդավարների» դաշինքը, Հայաստանի կանաչների կուսակցությունը, Հայաստանի պահպանողական կուսակցությունը։

Ղուկասյանը հայտնեց, որ Միքայել Հայրապետյանը լինելու է դաշինքի Ազգային ժողովի նախագահի թեկնածուն, իսկ վարչապետի թեկնածուն հենց ինքը՝ Անդրիաս Ղուկասյանն է։

«Դաշինքը որոշել է ընտրություններից հետո կոալիցիա չկազմել ոչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, ոչ էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա համախոհների հետ։ Գտնում ենք, որ կա հնարավորություն ունենալ արժանի ընտրություններ։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիների զգալի մասը դեռևս կողմնորոշված չէ»,- նշեց Ղուկասյանը։

Ղուկասյանը հավելեց նաև, որ հանդես են գալիս մի ծրագրով, որում ներկայացված են Հայաստանի առջև կանգնած գլխավոր խնդիրների լուծման ուղիները։

«Դաշինքը կողմ է, որպեսզի Հայաստանը փոխի աշխարհաքաղաքական վեկտորը անվտանգության համակարգում։ Հանդես ենք գալիս Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու օգտին։ Գտնում ենք, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը և ջանքեր գործադրի, որպեսզի միջազգայնորեն ճանաչվի Արցախի Հանրապետությունը»,- ասաց Ղուկասյանը։

Հայերեն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար