«Ազգային օրակարգ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արա Հակոբյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ազգային օրակարգ» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 84 թեկնածուով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ցուցակը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը։

«Ցուցակը գլխավորում է կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը, երկրորդ համարն է Արա Գասպարյանը, երրորդ՝ Տաթևիկ Հակոբյանը»,- ասաց Գասպարյանը։

«Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղարը ընդգծեց, որ ընտրություններից հետո բացառում են գործող իշխանության և նրան աջակցող ուժերի հետ որևէ համագործակցությունը։

Մայիսի 26-ը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ցուցակները ԿԸՀ-ին ներկայացնելու վերջնաժամկետն է։

Հայերեն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար