Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հորդանանի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ դեսպան Խալեդ Շավաբկան (նստավայրը՝ Մոսկվա): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով դեսպանին՝ նախագահն ասել է, որ ակնկալում է համատեղ ակտիվ աշխատանք՝ ընդլայնելու ու խորացնելու հարաբերությունները եղբայրական երկրների միջև:

Նորանշանակ դեսպանը փոխանցել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի լավագույն բարեմաղթանքները Հայաստանի նախագահին և հայ ժողովրդին:

Դեսպան Շավաբկան վստահեցրել է, որ կգործադրի բոլոր ջանքերը՝ բարեկամ երկրների հարաբերություններն առավել ամրապնդելու և խորացնելու համար: Նա նշել է, որ Հայաստանի նախագահի և Հորդանանի թագավորի միջև հաստատված հիանալի հարաբերությունները լավ հիմք են երկկողմ համագործակցությունն առաջ մղելու համար:

Հանդիպմանը խոսվել է տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության խթանման մասին, արձանագրելով, որ արդյունավետ համագործակցության մեծ հնարավորություններ կան նորագույն տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության ոլորտներում:

Հայաստանի նախագահն անդրադարձել է պատերազմից հետո մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգություններին՝ նշելով, որ դրանք միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում են և պետք է արժանանան միջազգային հանրության ամենախիստ հակազդմանը:

Հայերեն Русский

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը