Տնտեսություն

Շողակաթ համայնքում  արդեն գործում են հակակարկտային կայանները 

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում, առաջինը մարզի պատմության մեջ, տեղադրվել ու շահագործվում են հակակարկտային 6 կայան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, հակակարկտային կայանները տեղադրվել են սուբվենցիոն ծրագրի հաշվին, որի պայմանագրային արժեքը կազմել է 12 միլիոն 600 հազար դրամ։ Հակակարկտային 6 կայաններից երկուսը տեղադրվել է Ծափաթաղ գյուղում, երկուսը՝ Շողակաթ գյուղում, մեկական կայաններ էլ՝ Ջիլում եւ Արտանիշում։ «Նախորդ տարիներին համայնքի վարչական կազմում ընդգրկված բնակավայրերի տնտեսությունները բազմիցս են վնասներ կրել կարկտից։ Անցած տարի էլ Շողակաթում կարկուտն ամբողջովին ջնջեց նորաստեղծ 50 հեկտար ծիրանի այգու բերքը։ Իսկ այժմ մեզ ապահով ենք զգում, քանի որ այդ բնական աղետի դեմ արդեն պաշտպանվելու հուսալի միջոց ունենք։ Նույնիսկ օրեր առաջ օգտվել ենք կայանի ծառայությունից, որի կրակոցը կարկտաբեր ամպերի դեմ բավարար ադյունք տվեց ։ Այսպիսով, մեր համայնքում իրականացվեց ամենակենսական ու պահանջվող ծրագրերից մեկը»,-ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Պակիստանի մայրաքաղաքում արգելվել է երեխաների ամուսնությունը

Արթուր Ավետիսյանը մարմնամարզության ԵԱ-ում բրոնզե մեդալակիր է

Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը հերթական նիստն է գումարել

Բենքսին ներկայացրել է նոր գրաֆիտի, սակայն դրա գտնվելու վայրը գաղտնի է պահում

Կայացել է ՆԳՆ ոստիկանության հրաձգության առաջնությունը

ՀՀ նախագահը ծրագրային ելույթով է հանդես եկել ՀՊՏՀ-ում անցկացված «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

ԱՄՆ-ն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի նոր առաջարկներ է փոխանցել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին

Ուկրաինան խաղաղության հուշագրում պահանջում է հրադադար ցամաքում, ծովում և օդում․NYT

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին