«Հայաստան» դաշինքը ներկայացնելու է 5 տարվա համար նախատեսված երկրի զարգացման իր ծրագիրը
1 րոպեի ընթերցում
![«Հայաստան» դաշինքը ներկայացնելու է 5 տարվա համար նախատեսված երկրի զարգացման իր ծրագիրը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1053303.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցող «Հայաստան» դաշինքը մշակել է առաջիկա հինգ տարվա համար նախատեսված երկրի զարգացման ծրագիր, որն ակտիվ քարոզարշավով ներկայացնելու է հանրությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Չնայած ընտրարշավի ժամանակահատվածը բավական կարճ է, ամեն դեպքում փորձելու ենք մեր ծրագրերը տեղ հասցնել մեր հասարակությանը, ժողովրդին: Եվ, այո, մենք խոսելու ենք երաշխավորված ապագայից, Հայաստանի զարգացման տեսլականից: Խոսելու ենք փաստերով, հստակ թվերով, ցուցանիշներով և ամբողջ Հայաստանում փորձելու ենք յուրաքանչյուր բնակավայր, թեկուզ փոքր, խմբերով մտնել ու մեր ասելիքը տեղ հասցնել»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին: