Հռիփսիմե Առաքելյանը Երևանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել
1 րոպեի ընթերցում
![Հռիփսիմե Առաքելյանը Երևանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1053288.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Հռիփսիմե Առաքելյանի մանդատը տրվել է ԲՀԿ ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինա Վարդանյանին:
«Կարծում եմ, բոլորդ լավ ճանաչում եք տիկին Վարդանյանին, նա մեզ հետ բավական երկար ժամանակ է, ինչ համագործակցում է: Փորձում ենք ավելի կանաչ դարձնել մեր Երևանը»,- նշեց Մարությանը:
Նա շեշտեց, քանի որ Առաքելյանը խմբակցության քարտուղարն է եղել, որոշում է կայացվել, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Մարկոս Հարությունյանը: