ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ՀՖՖ-ն: Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, «Արարատ-Արմենիայի» պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը և Դավիթ Տերտերյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը և «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Խոակին Կապառոսը խոսել է առաջիկա հանդիպումների կարևորության մասին և մեկնաբանել ֆուտբոլիստների ընտրությունը:
«Առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր են: Մրցելու ենք թիմերի դեմ, որոնք պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք պաշտոնական հանդիպումներին: Երբ խաղում է ազգային հավաքականը, չկան ընկերական հանդիպումներ. բոլոր խաղերն էլ կարևոր են, քանի որ մենք ներկայացնում ենք ազգը և երկիրը: Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ հնարավորություն չի կարող լինել նրանց համար: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի և Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում», - նշել է նա:
Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ամբողջական ցուցակը՝
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան –«Աստանա» (Ղազախստան)
Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Հակոբ Հակոբյան«Ուրարտու»
Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան –«Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Գևորգ Ղազարյան - «Լամիա» (Հունաստան)
Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան -«Ժիլինա» (Սլովակիա)
Խորեն Բայրամյան -«Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան«Կրասնոդար» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ»
Անգուլո Վբեյմար -«Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ
Դավիդ Դավիդյան -«Ալաշկերտ»
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան -«Հոֆենհայմ» (Գերմանիա)
Արթուր Միրանյան -«Ուրարտու»
Կարեն Մելքոնյան -«Ուրարտու»
Հայաստանի ազգային հավաքականըհունիսինանցկացնելու է ընկերական 2 հանդիպում: Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով)՝ Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում, կկայանաԽորվաթիա-Հայաստան,իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին՝ Ստոկհոլմի«Ֆրենդս Արենա» մարզադաշտում՝Շվեդիա-Հայաստանընկերական հանդիպումը: