«Լուսավոր Հայաստան»-ի շտաբը կղեկավարի Տարոն Սիմոնյանը
1 րոպեի ընթերցում
![«Լուսավոր Հայաստան»-ի շտաբը կղեկավարի Տարոն Սիմոնյանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1053214.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի համանուն խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Սիրով տեղեկացնում ենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը»,-նշել է Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի արտահերթ նիստը կայացել է մայիսի 23-ին։
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: