«Լուսավոր Հայաստան»-ը առաջարկում է փոխել ՀՀ սահմանադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը մայիսի 23-ին, կուսակցության 3-րդ համագումարի ժամանակ ներկայացրեց «Լուսավոր Հայաստանի»-ի ծրագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես», Գորգիսյանը նշեց, որ վերջին շրջանում քաղաքացիներին համոզում են, որ ընտրությունը պետք է լինի վատի և վատագույնի, հնի և գործողի, սևի և սպիտակի միջև։

««Լուսավոր Հայաստան»-ը այս արատավոր շղթան պետք է ջարդի ու մենք հայտարարում ենք, որ կա այլընտրանք ու այդ այլընտրանքը ձևավորելու համար մենք ապավինում ենք մեր քաղաքացիներին՝ նրանք կոչ անելով վերցնել իրենց վրա պատասխանատվությունը Հայաստանի ապագայի համար, գնալ ընտրատեղամաս և քվեարկել։ Եվ մենք կոչ ենք անում քվեարկել ոչ թե ընդդեմ ինչ-որ մարդկանց, ընդդեմ ինչ-որ գաղափարների, այլ քվեարկել հանուն»,- ընդգծեց Գորգիսյանը։

Նրա խոսքով՝ հանուն արդյունավետ կառավարման և ամուր պետականության «Լուսավոր Հայաստան»-ը առաջարկում է փոխել Սահմանադրությունը։

«Առաջարկում ենք ընդլայնել նախագահի և խորհրդարանի լիազորությունները, վերականգնել գյուղատնտեսության, սփյուռքի և մշակությի նախարարությունները, բնականաբար, ավելի արդյունավետ կառուցվածքով»,- նշեց Գորգիսյանը։

Երևանում մայիսի 23-ին մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության 3-րդ համագումարը։ Համագումարի առաջին հատվածում ելույթներով են հանդես գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամները, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները։

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA