Քաղաքականություն

Մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության 3-րդ համագումարը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության 3-րդ համագումարը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում մայիսի 23-ին մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության 3-րդ համագումարը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համագումարին ներկա է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ինչպես նաև կուսակցության խորհրդի անդամները։ Համագումարը մեկնարկեց ՀՀ ազգային օրհներգով։ Համագումարի մասնակցիները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։

Համագումարի առաջին հատվածում ելույթ են ունենում «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամները, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները։

Ելույթներից հետո տեղի կունենա «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը լրատվամիջոցների հետ։ Ճեպազրույցից հետո նախատեսվում են քվեարկությաններ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակները կհաստատեն կուսակցության ծրագիրը, կձևավորեն կուսակցության կառավարման և քաղաքական խորհուրդները։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է2015թվականիդեկտեմբերի 12-ինԵրևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում