Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Նիկոլ Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, խախտել է սահմանը և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀԱՊԿ շրջանակում հարցը պատշաճ քննարկելու և տեղի ունեցածի վերաբերյալ ՀԱՊԿ գործընկեր երկրների դիրքորոշումների համադրման անհրաժեշտության վրա:

Նախագահ Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել` իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով:

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է.«Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկու երկրների՝ Բելառուսի և Հայաստանի ներսում ստեղծված իրավիճակը, մտքեր են փոխանակել ներկա օրակարգի, առկա մարտահրավերների և սպառնալիքների շուրջ:

Հաշվի առնելով Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում