Հասարակական

Լևոն Տեր-Պետրոսյանը Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Լևոն Տեր-Պետրոսյանը Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 14-ին իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում տիրող ներկա իրավիճակի և հնարավոր զարգացումների շուրջ»,- գրել է Մուսինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում