ԼՀԿ-ն միացել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար նախաձեռնված ստորագրահավաքին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է արտահերթ նիստ գումարելու համար «Բարգավաճ Հայաստան»-ի նախաձեռնած ստորագրահավաքին՝ քննարկելու սահմանային իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Առանց մեր ստորագրությունների արտահերթ նիստ չի կարող հրավիրվել: Արդեն ստորագրել ենք, որ արտահերթ նիստը հրավիրվի»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ նիստում պետք է քննարկվի Սյունիքում, Գեղարքունիքում ստեղծված իրավիճակը: «Առիթն այն է, որ հանդիպենք, քննարկենք, հրավիրենք համապատասխան մարմինների պատասխանատուներին, հարցեր տանք նրանց և տեղեկատվություն փոխանակենք: Խորհրդարանը չի կարող անմասն լինել երկրում առկա այս ճգնաժամի լուծման գործում»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ կա նաև հայտարարության նախագիծ, որով դատապարտվում է ադրբեջանական կողմի ագրեսիան:

Մարուքյանը չբացառեց, որ նիստը փակ լինի: Սակայն այս պահին նիստի գումարման մասին տեղեկություն չկա, դեռ պետք է լինի ԱԺ խորհրդի նիստ, եթե խորհուրդը որոշի գումարել արտահերթ նիստ, նոր այն կգումարվի: «Ընթացակարգերն այնպիսին են, որ անհնար լինի ընդդիմության կողմից արագ նիստեր հրավիրել»,-կարծիք հայտնեց Մարուքյանը:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, հանդես են գալիս ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Հայերեն

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են