ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, չնայած Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների կողմից քննադատությանը, hունիսի 9-ին օրինագիծ է ընդունել ներգաղթի և սահմանային ծառայությունների աշխատանքի ֆինանսավորման համար 70 միլիարդ դոլար հատկացնելու վերաբերյալ։ Միջոցառմանը կողմ է քվեարկել 214 օրենսդիր, դեմ՝ 212-ը: Ավելի վաղ օրինագիծն արդեն հավանություն էր ստացել Սենատում, այժմ այն պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Արմենպրես»-ը փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ն:
Օրինագիծը նախատեսում է Միգրացիոն ու մաքսային ծառայության (ICE) և Մաքսային-սահմանային ծառայության (CBP) գործունեության ֆինանսավորում։ Գումարը հաշվարկված է երեք տարվա համար՝ մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության (դրա մեջ մտնում են ICE-ը և CBP-ն) ֆինանսավորումը կասեցվել է 2026 թ. փետրվարին Մինեապոլիսում հականերգաղթային արշավներից հետո, որոնց ընթացքում ICE-ի գործակալները գնդակահարել են տեղի երկու բնակչի՝ ԱՄՆ քաղաքացիներ Ռենե Գուդին և Ալեքս Փրեթիին։ Երկու դեպքում էլ գերատեսչությունից պնդել են, որ հրաձգությունը իրականացվել է ինքնապաշտպանության նպատակով, սակայն ավելի ուշ հրապարակված տեսանյութերը կասկածներ են առաջացրել իրադարձությունների նման մեկնաբանության հարցում։
Մինեապոլիսում ICE-ի գործակալների գործողությունների շուրջ սկանդալը պատճառ է դարձել ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հրաժարականի համար, որը Դոնալդ Թրամփի վարչակազմում ղեկավարում էր կոշտ միգրացիոն քաղաքականությունը։ Նրան փոխարինել է Մարքուեյն Մալինը։