Հասարակական

Հայաստանն առաջիկա 3 տարիներին գիտաշխատողի աշխատավարձը կքառապատկի

3 րոպեի ընթերցում

Հայաստանն առաջիկա 3 տարիներին գիտաշխատողի աշխատավարձը կքառապատկի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջիկա 3 տարիներին գիտաշխատողի աշխատավարձը կքառապատկի: Այդ նպատակի համար կառավարությունը փոփոխություն կատարեց իր նախորդ որոշումներից մեկում, որով նախատեսվում է նորմավորել ու սահմանել պետական բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտաշխատողների նվազագույն աշխատավարձերի սանդղակը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է 2022 թվականից սահմանել գիտաշխատողների և գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ, ըստ որի՝ մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական աճ մինչև ՀՀ մասշտաբով որոշակիորեն մրցունակ աշխատավարձային սանդղակ:

«Աշխատավարձի բարձրացումը կատարվելու է ատեստավորման հիման վրա ու հիմք է ստեղծելու կատարողականի միջազգային չափանիշներին համապատասխան պահանջների սահմանման համար: Այժմ գիտաշխատողի միջին աշխատավարձը կազմում է 90,4 հազար դրամ, իսկ այս որոշման ընդունումից հետո 2025 թվականին այդ 90 400 դրամը կդառնա 276 000 դրամ: Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձն այսօր կազմում է 141 400 դրամ, 2025-ին կկազմի 477 200 դրամ»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ կառավարությունը հաջորդ տարվանից փաստացի կրկնապատկում է բազային աշխատավարձերի չափաքանակը: «Այսօրվա 4 մլրդ դրամի փոխարեն կլինի 7,7-7,8 մլրդ դրամ, իսկ 2025-ին այն դառնալու է 14,4 մլրդ դրամ: Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձն այսօր 138 հազար դրամ է, հաջորդ տարի լինելու է 367 հազար դրամ, իսկ 2025-ին՝ 553 հազար դրամ: Նաև ծրագրային ֆինանսավորումն է ավելացել»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով, ըստ էության առաջիկա երեք տարիներին գիտաշխատողներին բազային աշխատավարձերի ֆոնդը քառապատկվում է: «Բացի այդ, թեմատիկ հետազոտություններից նույնպես որոշակի եկամուտներ ունենում են գիտաշխատողները: Այսինքն՝ գիտնականի աշխատավարձը ՀՀ-ում դառնում է լրջորեն մրցունակ աշխատաշուկայում առկա այլ աշխատանքների համեմատ»,- ասաց նա:

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում