Վահան Արծրունին «Կոմիտաս. տասը հայտնություն» համերգ կունենա Վարդապետի թանգարան-ինստիտուտում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունիներաժշտասերներին կներկայանա «Կոմիտաս. Տասը հայտնություն» համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ համերգը տեղի կունենա մայիսի 11-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրության սրահում, որտեղ այժմ ներկայացված են քանդակագործ Արա Հարությունյանի կոմիտասյան քանդակները:

Համերգին ելույթ կունենան ֆլեյտահար Նելլի Մանուկյանը և «ՎԵԼՎԵՏ» լարային քառյակը։

«Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը գրվել է Կոմիտասի բանաստեղծությունների

հիման վրա: Երաշտության հեղինակը Վահան Արծրունին է:

Կոմիտաս Վարդապետը, մշակելով աշխարհիկ և հոգևոր հայ երգերը, գործիքավորելով և բազմաձայնելով դրանք, գրեթե չի հորինել հեղինակային երաժշտություն: Նա մշակի իր առաքելությունն ու նպատակը տեսել է հայ ուրույն երաժշտական ժառանգությունը վերծանելու, մեկնելու և աշխարհին ներկայացնելու, ընդունելի դարձնելու գործընթացի մեջ։

Շատերին հայտնի չէ, որ Կոմիտասի թողած մշակութային ժառանգությունը ներառում է նաև իր ստեղծած բանաստեղծություն-քնարերգությունը, որը Կոմիտասի միակ սեփական ստեղծագործական դրսևորումն է. բացառիկ, անգնահատելի ազգային արժեք։

Կոմպոզիտոր Վահան Արծրունին իր ստեղծագործության մեջ անդրադառնում է Կոմիտասի բանաստեղծությանը՝ ներկայացնելով Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը։

Վահան Արծրունու «Կոմիտաս. տասը հայտնություն» շարքը ներկայացնող ձայնասկավառակը հրատարակվել է 2002-ին։

2003-ին այն արժանացել է Ազգային երաժշտական մրցանակաբաշխության պարգևին՝ «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում, իսկ 2004-ին՝ Ամերիկայի հայկական երաժշտական մրցանակաբաշխությունում ստացել է երկու մրցանակ՝ «Ազգային ալտերնատիվ երաժշտության լավագույն ալբոմ» և «Ալբոմի լավագույն ձևավորում»։ Անցած 15 տարվա ընթացքում շարքը բազմիցս համերգային կատարումներով ներկայացվել է Հայաստանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Միջին Արևելքում և Եվրոպայի մի շարք երկրներում։

2007-ին երգաշարն ամբողջովին ընդգրկվել է հանրակրթական դպրոցի պետական չափորոշիչ ծրագրում և ներկայացված է 4-7-րդ դասարանի «Երաժշտություն» առարկայի դասագրքերում։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում