Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արարատի» փորձառու կիսապաշտպան Էդգար Մալաքյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նշված ժամանակահատվածում ֆուտբոլիստը մասնակցել է 3 խաղի, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: Մալաքյանը լավագույնն է ճանաչվել նաև երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ շրջանցելով «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին և «Փյունիկի» հարձակվող Հիգոր Լեիտին:

Ամսվա լավագույն մարզիչ անվանակարգում հաղթող է ճանաչվել ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն, ում գլխավորությամբ «Նոան» ապրիլի ընթացքում գրանցել էր 100-տոկոսանոց արդյունք՝ 3 խաղում տանելով 3 հաղթանակ: Թեև երկրպագուների քվեարկության արդյունքում Գունկոն երրորդն էր, բայց փորձագետների գնահատականների հետ հանրագումարում նա առաջ է անցել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանից և «Վանը» գլխավորող Արթուր Ասոյանից:

Հիշեցնենք, որ լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 և 2/3 համամասնությամբ: Լավագույնների մրցանակները կհանձնվեն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: VBET ընկերության կողմից մրցանակներ են սահմանված յուրաքանչյուր ամսվա համար:

Հայերեն Русский

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը մեր ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու մասին է. Փաշինյան

Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե

Վարչապետը պատասխանում է«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ղեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին

2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով

Թրամփը հայտարարել է «մեծ համաձայնագիր» պատրաստելու մասին, որը դուրս է գալիս Ուկրաինայի շրջանակներից

ՀՀ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը 2027 թվականին կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով