Անահիտ Ավանեսյանը և Տիգրան Ավինյանը հատուկ են ընտրել AstraZeneca պատվաստանյութը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո իր ինքնազգացողությանը:

«Պատվաստումից հետո երեկոյան կար թուլություն, մկանային ցավ: Սակայն հաջորդ օրն այս նշաններն արդեն անցան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ավանեսյանը՝ կառավարության նիստում:

Ավանեսյանը նշեց, որ ինքը և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ապրիլի 28-ին պատվաստվելիս հատուկ էին ընտրել AstraZeneca պատվաստանյութը, քանի որ ամենաշատը հենց դրա մասին են սուտ լուրեր տարածում: 200 մլն պատվաստվածից միայն մի քանի տասնյակի մոտ են խնդիրներ առաջացել: Սակայն այդ 200 մլն մարդը, եթե վարակվեր կորոնավիրուսով, մոտ 4 մլն մահվան դեպք կլիներ (վարակվածների մոտ 2 տոկոսը մահանում է):

Նախարարի պաշտոնակատարի խոսքով, շատ կարևոր է օր առաջ պատվաստումային գործընթացն ընդլայնել: «Կարևոր է նաև, որ պաշտոնյաները իրենց, իսկ օրինակով ցույց տան բնակչությանը, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ:

Ապրիլի 26-ին Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի խմբաքանակ` 14000 անձի համար (առաջին բաղադրիչը): Մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան էր ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ«AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ: Իսկապրիլի 8-ին ներկրվել էր «Sputnik-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7500 անձի համար։ Մայիսի առաջին շաբաթվա ընթացքումՀայաստանը կստանա100 000 դեղաչափ Չինաստանից որպես նվիրատվություն սպասվող Sinovac ընկերության CoronaVacպատվաստանյութը:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ