Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը կանդրադառնա հոբելյար հայ կոմպոզիտորներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի կազմակերպմամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 4-ից 22-ը կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից՝ հավելելով, որ փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը:

«Փառատոնը նաև հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցման համար: Փառատոնի համերգային երեկոներին հանդես են գալիս մենակատարներ արտասահմանից և Հայաստանից՝ ընդգրկելով իրենց երկացանկում հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Յուրաքանչյուր տարի փառատոնը նվիրվում էր հայ անվանի կոմպոզիտորներից մեկին: Այսպես` անցած տասը տարիների ընթացքում անցկացվել են հետևյալ համերգաշարերը՝ Սարյան-ֆեստ (2010թ.), Բաբաջանյան-ֆեստ (2011թ.), Չուխաջյան-ֆեստ (2012թ.), Ռոմանոս Մելիքյան-ֆեստ (2013թ.), Տերտերյան-ֆեստ (2014թ., 2019թ․)‚ Էդգար Հովհաննիսյան-ֆեստ (2015թ.), Միրզոյան-ֆեստ (2016թ.), Հարո Ստեփանյան-ֆեստ (2017թ.), Գրիգոր Եղիազարյան-ֆեստ (2018թ.), Ալեքսանդր Հարությունյան-ֆեստ (2020թ․)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 2021 թվականը հոբելյանաշատ տարի է հայ կոմպոզիտորների համար․ 2021թ․-ին լրանում է Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակը, Առնո Բաբաջանյանի, Ադամ Խուդոյանի, Էդվարդ Միրզոյանի 100-ամյակը, Ջոն Տեր-Թադևոսյանի 95-ամյակը և մեր ժամանակակիցներից Միխայիլ Կոկժաևի 75-ամյակը, Երվանդ Երկանյանի 70-ամյակը։ Այս տարվա փառատոնի շրջանակներում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին՝ ներկայացնելով նրանց՝ երկար տարիներ չհնչած ստեղծագործությունները, որոնք թվայնացման և կրկին ներկայացման կարիք ունեն։ Կներկայացվեն նաև մեր օրերում գրված մի շարք մեծակտավ ստեղծագործություններ, որոնք հնչելու են առաջին անգամ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից նաև հայտնում են, որ Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը ներառում է 3 համերգային երեկո, որոնց ծրագրերում կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, Ղազարոս Սարյանի, Ադամ Խուդոյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Հայկ Բոյաջյանի, Երվանդ Երկանյանի, Միխայիլ Կոկժաևի սիմֆոնիկ ստեղծագործությունները, կոնցերտները։

Փառատոնի շրջանակում հրավիրվելիք համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահար Հայկ Կազազյանը և թավջութակահար Արամ Թալալյանը։ Սիմֆոնիկ համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Ռուբեն Ասատրյանը և Վահագն Պապյանը։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում