Ամերիկյան The National Interest ամսագիրը Իլհամ Ալիևին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան The National Interest ամսագիրը լայնածավալ հոդված է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա նախաձեռնությամբ Բաքվում բացված «պուրակ-թանգարանի» մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածագիր Մայքլ Ռուբինը Իլհամ Ալիևին համեմատել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հետ, իսկ Բաքվում բացված «պուրակ-թանգարանը»՝ Բաղդադի «Կադիսիայի թրեր» հաղթակամարի հետ:

«Ալիևը, ով երբեք չի ծառայել բանակում, նույնիսկ երբ իր հասակակիցները կռվում էին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում, զբոսնում է զինվորական համազգեստով ՝ ցուցադրելով հայկական ռազմատեխնիկան և հայ զինվորների մոմե մոդելները: Բաքվի պուրակի կենտրոնական տարրը սպանված եւ գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված կամարն է: Այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել ռազմագերիների եւ առևանգված քաղաքացիական անձանց, որոնցից մի քանիսին նա կարող էր սպանել գերության մեջ, ընդգծում է ցուցադրության անհամությունը»,- նշում է հոդվածագիրը:

Լրագրողը ընթերցողին հիշեցրել է, թե ինչպես էր կառուցվել Բաղդադում «Կադիսիայի թրեր» հաղթակամարը, որը խորհրդանշում էր Սադամ Հուսեյնի Իրաքի հաղթանակը իրանա-իրաքյան պատերազմում: Հաղթակամարը պատրաստված էր պողպատից, որը ստացվել էր զոհված իրանցի զինվորների սաղավարտներից և զենքից: Ռուբինը նշում է, որ այն ժամանակվա Հուսեյնի ելույթը քիչ էր տարբերվում Ալիևի ելույթից:

«Խիզախ իրաքցիները կատարել են լեգենդար սխրանքներ՝ ի պաշտպանություն իրենց հողի և սուրբ հավատքի: Մենք որոշել ենք, որ իրաքցիները կանցնեն իրենց ծածանվող դրոշի ներքո, որոնք պաշտպանված են իրենց սրերով, որոնք կտրել են ագրեսորների պարանոցը: Յուրաքանչյուր ոք, ով կայցելի ռազմավարների զբոսայգի, կտեսնի մեր բանակի ուժը, կտեսնի մեր կամքի ուժը և այն, թե որքան դժվար էր հաղթանակի հասնել», - հիշեցնում է հոդվածագիրը Հուսեյնի խոսքերը:

Հայերեն العربية English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի