Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզպետարանի մուտքը

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,14 ԱՊԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզպետարանի մուտքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` Խծաբերդից գերեվարված զինծառայողների հարազատները քիչ առաջ բացեցին Շիրակի մարզպետարանի մուտքը:

Ըստ տեղեկությունների` նրանք որոշել են հեռանալ ուժային կառույցի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո, որի մանրամասները հայտնի չեն: «Արդեն շուտով կանցնենք բնականոն աշխատանքի»,- «Արմենպրես»-ին հայտնեց Մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետի պարտականությունները կատարողԱրաքսյա Կիրակոսյանը:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն