Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին երգեհոնային երաժշտության երեկո կանցկացվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ Առաքելական եկեղեցու «Սբ. Մեսրոպ Մաշտոց-Սահակ Պարթև» շքանշանակիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակի առթիվ ապրիլի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի Երգեհոնային երաժշտության երեկո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որպես մենակատարներ հանդես կգան երգեհոնահարներ Արթուր Ադամյանը, Լուսին Սառաջյանը, Աննա Բակունցը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Կարինե Հովհաննիսյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Մարինա Նահապետյանը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մենակատարներ Գալինա Ցոլակյանը (սոպրանո) և Քրիստինա Չթչյանը (ջութակ), ինչպես նաև Նարեկ Ավագյանը (ֆլեյտա):

Կհնչեն Բախի, Հենդելի, Կոմիտասի, Եկմալյանի, Երկանյանի ստեղծագործությունները:

Նույն օրը Վահագն Ստամբոլցյանին նվիրված համերգային երեկո կկայանա նաև Չարենցավան քաղաքում: Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցիերգեհոնայինդահլիճումելույթկունենան երգեհոնահարներՎահագնՄարգարյանն ու ԱրմենԱղաջանյանը:

Վահագն Ստամբոլցյանը մեծապես նպաստել է Հայաստանում երգեհոնային արվեստի տարածմանը։ Նվագացանկն ընդգրկում էր մինչդասական շրջանի, Յոհան Սեբաստիան Բախի, Հենդելի, Քրիստափոր Քուշնարյանի, Հարո Ստեփանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց երկերը։ Ստամբոլցյանն առաջին անգամ երգեհոնով հնչեցրել է Ներսես Շնորհալու, Խաչատուր Տարոնացու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու շարականները (Կոմիտասի ու Եկմալյանի մշակմամբ և սեփական փոխադրությամբ)։ Կատարումն աչքի է ընկել գունեղ հնչողությամբ, ոճական ճշգրիտ մեկնաբանմամբ։ Համերգներով հանդես է եկել նաև ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում և արտասահմանում։

Առաջին անգամ 1965 թվականի ապրիլի 24-25-ին Խորհրդային Հայաստանում Վահագն Ստամբոլցյանը Լուսինե Զաքարյանի մասնակցությամբ հոգևոր երաժշտության համերգային ծրագրով նշել է Հայոց ցեղասպանության տարելիցը։ Վահագն Ստամբոլցյանի շնորհիվ հայ հոգևոր երգը տեղ է գտել բազմաթիվ եվրոպական երգեհոնահարների ծրագրային կատարումների ցանկում։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում