Գյումրիում ազդարարվեց «Մանսուրյան» աշակերտական նվագախմբի ստեղծման մասին

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների մասնակցությամբ ապրիլի 11-ին, Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ «Մանսուրյան» աշակերտական նվագախմբի ստեղծումն ազդարարող հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում դպրոցին հանձնվեց նվագախմբին անհրաժեշտ 10 լարային երաժշտական գործիք։ Գյումրու Ազատ Շիշյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցում «Մանսուրյան» աշակերտական նվագախմբի ստեղծման ու անհրաժեշտ երաժշտական գործիքների ձեռքբերման մասին հայտարարվել է 2019 թվականի սեպտեմբերին Գյումրու «Սև բերդ» ամրոցում տեղի ունեցած «Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի վերջին համերգի ժամանակ. հայտարավել էր, որ համերգի հասույթը կտրամադրվի վերնշյալ նպատակին։

Ապրիլի 11-ի երեկոյան Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ներկայացրեց Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ նոր գործիքավորմամբ: Հնչեցին ինչպես բոլորին հայտնի, այնպես էլ համեմատաբար քիչ հայտնի ստեղծագործություններ:

Համերգի դիրիժոր Հարություն Արզումանյանը «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ անկեղծացավ՝ մաեստրոյի հարազատ Շիրակում հանդես գալն առավել պատասխանատու է, հատկապես, երբ շատ ֆիլմեր, որոնց երաժշտությունը հնչեց երեկոյին, հենց Գյումրիում են նկարահանվել: «Ընդհանրապես, երջանկություն ունեմ Մանսուրյանի հետ մտերիմ լինել երկար տարիներ: Մեկ անգամ մաեստրոն ինքն է ասել՝ «զարմանալի է, նույնիսկ այդ երաժշտությունները գրելու ժամանակ չէի պատկերացնում, որ դրանք ժամանակի հետ այդքան կապրեն»: Երաժիշտներն էլ շատ են այդ մեղեդիրները նվագել, բայց, ամեն անգամ նոր ոգևորություն է առաջացնում»,- նշեց Հարություն Արզումանյանը։

Նա դժվարացավ առանձնացնել մաեստրոյի՝ իր համար ամենահարազատ մեղեդին: «Բոլորը լավն են ու ֆանտաստիկ, բայց կառանձնացնեմ մի կինոնկար, որը միշտ դժվարությամբ եմ նայում՝ «Գիքորը», որն իմ վրա մանկությունից միշտ ճնշող տպավորություն է թողել, բայց ֆիլմի երաժշտության մեջ մի լուսավոր, «համով» բան կա»,- անկեղծացավ Հարություն Արզումանյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում