Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ժուռնալիստների միության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ժուռնալիստների միության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին և միության վարչության պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին:

Հայաստանի ժուռնալիստների միությունն Ազգային ժողովի կողմից հիշյալ օրենքն ընդունելուց անմիջապես հետո հանդես էր եկել հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով, որ առաջարկվող փոփոխություններն էական վնաս կհասցնեն խոսքի ազատությանը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղյակ է օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ լրագրողական և փորձագիտական հանրության մտահոգություններին, և դրանց արձագանքելով է հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ անմիջականորեն լսել նրանց տեսակետը:

Հանդիպման մասնակիցները նախագահ Սարգսյանին ներկայացրել են օրենքի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ու անհանգստությունները:

Անդրադարձ է եղել նաև մամուլի ու լրագրության ոլորտի ներկա վիճակին և առկա խնդիրներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում