Նա վարպետ էր, որը միշտ ուզում էր աշակերտ լինել. համերգ ջազի լեգենդ Չիկ Կորեայի հիշատակին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ջազ-նվագախումբը հանդես կգա ջազի լեգենդ Չիկ Կորեայի հիշատակին նվիրված համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա ապրիլի 18-ին Հայաստանի ճարտարապետների միությունում:

Գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ նվագախումբը կներկայացնի անվանի երաժշտի ստեղծագործությունները՝ գործիքավորված հատուկ մեծ ջազ-նվագախմբի համար:

Կորեան (1941-2021) ամերիկացի ջազային կոմպոզիտոր էր, դաշնակահար, բենդի ղեկավար:Կորեայի մեծ ջազային կարիերան սկսվել է Նյու Յորքում 1960-ականների երկրորդ կեսին ջազային կոլեկտիվներում, որոնք ղեկավարում էին Մոնգո Սանտամարիան, Ուիլի Բոբոն, Հերբի Մենը և Ստեն Գետցը:

Այդ ժամանակաշրջանում նա ստեղծում է իր առաջին սոլո ձայնագրությունները: Նրա վաղ աշխատանքներից ամենակարևորը Now He Sings, Now He Sobs (1968) երկրորդ սոլո ալբոմն է, որն այս հարյուրամյակի սկզբում դարձել է «Գրեմմիի» Փառքի սրահի բաղկացուցիչ մասը: Երաժշտի գործունեության ամենակարևոր փուլերից է շեփորահար Մայլզ Դևիսի հետ համագործակցությունը, որի հետ ձայնագրվել են բազում նշանակալի ալբոմներ (Filles de Kilimanjaro, In A Silent Way, Bitches Brew):

Չիկ ԿորեայիհայտնիSpain, La Fiesta, Armando's Rhumba, Windows ստեղծագործությունները համարվում են ջազային ստանդարտներ և նույնպես հնչելու են համերգի ընթացքում: Տարբեր տարիներին Կորեան աշխատել է ամենատարբեր կազմերի՝ ավանգարդ Circle-ի, Return To Forever և Elektric Band ֆյուժն խմբերի, Akoustic Band-ի, New Trio-ի, The Origin-ի և այլոց հետ:

Չիկ Կորեան արժանացել է 25 «Գրեմմի» մրցանակի և ավելի քան 60 անգամ առաջադրվել հեղինակավոր մրցանակաբաշխությանը:

Նա վարպետ էր, որը միշտ ուզում էր աշակերտ լինել: Առանց նրա հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից ջազը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում