Լավրովը հերքել Է Չինաստանի հետ ռազմական դաշինք ստեղծելու պլանների մասին հաղորդագրությունները
1 րոպեի ընթերցում
![Լավրովը հերքել Է Չինաստանի հետ ռազմական դաշինք ստեղծելու պլանների մասին հաղորդագրությունները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1048199.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չի պլանավորում ռազմական դաշինք ստեղծել Չինաստանի հետ, այդ մասին հաղորդագրությունները շահարկումներ են, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այդ մասին մենք ոչ միայն խոսում ենք, դա գրանցված Է երկկողմ փաստաթղթերում, որոնք բարձր մակարդակով հավանության են արժանացել ռուս-չինական գագաթնաժողովների ընթացքում, որտեղ ասված Է, որ մեր հարաբերությունները, հավանաբար, հասել են ողջ պատմության ընթացքում լավագույն մակարդակին, բայց այդ հարաբերությունները չեն հետապնդում ռազմական դաշինք ստեղծելու նպատակ: Մենք, ի դեպ, ռազմական դաշինքների մասին շահարկումներ ենք լսում ոչ միայն ռուս-չինական հարաբերությունների կապակցությամբ. ես արդեն պատասխանել եմ»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանքարի հետ բանակցություններից հետո:
Ավելի վաղ Լավրովն Առաջին ալիքով «Մեծ խաղ» ծրագրի եթերում հայտարարել Է, որ Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին հարկավոր չԷ ՆԱՏՕ-ի նման ռազմական դաշինք, Մոսկայի եւ Պեկինի հարաբերությունները բոլորովին այլ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: