Ռոմանոս Պետրոսյանն ուղերձ է հղել Oդերևութաբանի օրվա առիթով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ուղերձ է հղել Oդերևութաբանի օրվա առիթով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է նախարարի ուղերձը․

«Արդեն 71 տարի է, ինչ հիդրոօդերևութաբանական ողջ հանրությունը նշում է իր մասնագիտական տոնը՝ Օդերևութաբանության համաշխարհային օրը, իսկ մեր հանրապետությունում այն նշվում է արդեն 17-րդ անգամ՝ որպես Օդերևութաբանի օր:

Այս տարվա Օդերևութաբանության համաշխարհային օրվա նշանաբանն է «Օվկիանոսը, մեր կլիման և եղանակը», որն իր մեջ լրջագույն խորհուրդ է պարունակում՝ հիմքում ունենալով կլիմայի և եղանակի համար օվկիանոսի նշանակության գաղափարը:

Օվկիանոսը համաշխարհային եղանակի և կլիմայի գլխավոր շարժիչն է, քանի որ կարգավորում է կլիման, էներգիա է տալիս, ինչպես նաև արտադրում է թթվածին։ Այն նաև կարևոր դեր ունի կլիմայի փոփոխության գործընթացում: Կլիմայի գլոբալ փոփոխությունն իր անմիջական ազդեցությունն է ունենում նաև օվկիանոսի վրա, ինչը բացասաբար է ազդում ջրի թթվայնության, բուսական ու կենդանական աշխարհի վրա։

Հարկ է նշել, որ մեր օրերում կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական ազդեցության շրջանակն ավելի է ընդլայնվել՝ ներառելով տարբեր ոլորտներ՝ սննդի անվտանգություն, առողջապահություն, գյուղատնտեսություն և այլն։

Եղանակային և կլիմայական փոփոխություններին պատրաստ լինելու և ջրային ռեսուրսները խնայողաբար օգտագործելու վարքագծի դրսևորումը գնալով ավելի է կարևորվում, քանի որ կլիմայի երկարաժամկետ փոփոխությունը մեծացնում է ծայրահեղ իրադարձությունների ինտենսիվությունն ու հաճախականությունը, նաև հանգեցնում ծովի մակարդակի բարձրացմանը և օվկիանոսի թթվայնացմանը։

Կարևորելով օրվա խորհուրդը՝ մեկ անգամ ևս ցանկանում եմ արժևորել մեր երկրում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ի դերը կլիմայի փոփոխության որոշումների կայացման գործում, որի գլխավոր գերակայություններից մեկն է կյանքի, ապրուստի միջոցների և գույքի պաշտպանությունը եղանակային, կլիմայական և ջրային իրադարձությունների հետ կապված ռիսկերից։

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ շնորհակալություն եմ հայտնում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին` մասնագիտական բարձր որակներ դրսևորելու, պարտաստականություն ու նվիրվածություն ցուցաբերելու համար: Մաղթում եմ ձեզ նորանոր մասնագիտական նվաճումներ, քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն»։

Հայերեն

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար