Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, կուսակցության փոխնախագահներ Դավիթ Կարապետյանին և Էդուարդ Տերտերյանին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այդ համատեքստում ներկայացրել են իրենց տեսակետներն ու առաջարկությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում