Ձերբակալություններ են տեղի ունեցել Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,22 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ձերբակալություններ են տեղի ունեցել Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում:

Ըստ «Արմենպրես»-ի ունենցած տեղեկությունների, ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնи տնօրենն ու որոշ աշխատակիցներ։

Այսօր առավոտից կենտրոնի մուտքի դուռը կողպված էր ԱԱԾ կապարակնիքով: Ձերբակալությունների մասին հաստատեցին ԱԱԾ-ից՝ նշելով, որ ավելի ուշ համապատասխան հաղորդագրություն կտարածեն:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն