Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տեսահոլովակ է նվիրել բուժաշխատողներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տեսահոլովակ է պատրաստել՝ նվիրված ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարող բուժաշխատողներին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։
«Արդեն մեկ տարի շարունակ մեր սիրելի բուժաշխատողներն աննահանջ պայքար են մղում ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ՝ անձնուրաց խնամքով հոգ տանելով յուրաքանչյուրիս առողջության համար։ Նրանցից շատերն անձամբ են հաղթանակով անցել նույն ճանապարհը և այսօր շարունակում են օգնել մյուսներին։ «Բոլերոյի» հաղթական հնչյունների ներքո Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր բուժաշխատողներին իրենց նվիրումի ու ոգու ուժի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։