Քաղաքականություն

Արման Բաբաջանյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին

1 րոպեի ընթերցում

Արման Բաբաջանյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Արմեն Սարգսյանին ուղղված դիմումում պատգմավորը գրել է.

«Համոզված ենք, որ ընթացք տալով ԶՈւ շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանին, պետք է անհապաղ սկիզբ դնենք բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի և անհատների հետ հանդիպումներին, ազդարարենք ձեր կողմից Հայաստանում աննախադեպ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու շուրջ քննարկումների և բոլոր կողմերի համար ընդունելի ելքի շուրջ միջնորդական առաքելության ներդրման մասին:

Քաղաքական քննարկումները պետք է ծավալվեն երկու հիմնարար սկզբունքների շուրջ՝ առաջիկա քաղաքական գործընթացներում ուժի և բռնության սպառնալիքի բացառում, և ստեղծված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու համար արտահերթ խորհրդարանական ընտրության գնալու վերաբերյալ համաձայնության մասին առաջադրված հուշագրի ստորագրում:

Հանուն ՀՀ-ի, ձեր կողմից այդպիսի հանձնառությունը մեծապես կողջունի Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայության կողմից»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում