Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով կոմպոզիտորի տուն-թանգարանը լուսանկարչական մրցույթ կկազմակերպի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 150-ամյակի շրջանակում կազմակերպում է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ:

Երևանը տարիներ շարունակ եղել է ներշնչանքի աղբյուր շատ արվեստագետների համար: 1925 թվականին Սպենդիարյանը երևանյան տեսարաններով (Արարատ, Զանգվի ձոր…) ներշնչված գրեց իր «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը և այն նվիրեց Երևանի առաջին սիմֆոնիկ նվագախմբին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի նպատակը երևանյան տեսարանները նորովի մեկնաբանելու հնարավորությունն է:

Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք՝ առանց տարիքային սահմանափակման: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայանալ առանձին լուսանկարներով կամ լուսանկարային շարքերով՝ նախապես նշելով շարքերի անվանումները։ Յուրաքանչյուր շարք կդիտվի որպես մեկ լուսանկար։ Մասնակիցը կարող է ներկայացնելմինչև 5 լուսանկար։

Լուսանկարները պետք է արված լինեն Երևանում` վերջին 5 տարում: Ներկայացվող լուսանկարները պետք է լինեն նվազագույնը 2 MB (լուսանկարի երկար կողմը՝1024-2448 PIXEl):

Ներկայացված լուսանկարներում բացառվում է Compart-ը։ Լուսանկարները կարող են լինել Ճարտարապետական կոթողներ ներկայացնող /Architectural photography/ կամ փողոցային պատկերներ /Street photography /:

Քվեարկության արդյունքում ժյուրիի կողմից ընտրված լուսանկարները կմասնակցեն ցուցահանդեսին, 3 լուսանկար կարժանանան մրցանակների:

Առավելություն կտրվի երևանյան տրամադրություն փոխանցող լուսանկարներին: Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել a.spendiaryan150@gmail.comէլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում (subject) նշելով՝ «Երևանյան էտյուդներ»:

Լուսանկարները պետք է ուղարկել փետրվարի 15-ից մինչև ապրիլի 1-ը

Ժյուրիի կազմում են Ալ․Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, «Ֆոտոլուր» լրատվական գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը, գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեւադան, լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը և կինոռեժիսոր Արազ Արթինեանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում