Անհետ կորածների մի խումբ հարազատներ պահանջում են դադարեցնել բողոքի ակցիաները. ԼՐԱՑՎԱԾ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պատերազմում անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ պահանջում են դադարեցնել բողոքի ակցիաները, քանի որ դրանք, իրենց կարծիքով, հանգեցնում են գերիների և անհետ կորածների հարցի լուծման ձգձգմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 24-ին անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ մուտք գործեցին Կառավարության շենք, որտեղ ներկայացրեցին իրենց պահանջները. ասուլիսն ուղիղ եթերով հեռարձակել է 1in.am լրատվականը:

Պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների անունից հանդես եկող Ռոման Գևորգյանն ընդգծեց, որ Հայաստանի պատկան մարմինները պետք է զբաղվեն գերիների և անհետ կորածների հարցերով, սակայն բողոքի ակցիաներ կազմակերպելով, ճանապարհներ փակելով՝ խոչընդոտվում է պատասխանատուների աշխատանքը և հնարավոր չի լինում խնդիրների լուծման աշխատանքը պատշաճ կազմակերպել:

«Իրենց ցույցերով, ճանապարհ փակելով, փակում են մեր երեխաների ճանապարհը: Նրանք ոչ թե ուզում են հեղափոխություն անել երկրում, այլ հեղափոխություն են անում մեր երեխաների դեմ: Հրապարակ գալիս են, խնդում են, երաժշտություն են միացնում, ուրախանում…»,- ասաց Ռոման Գևորգյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը, Հայաստանում տեսնելով ներքաղաքական իրավիճակը, թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել, գերիներին չի վերադարձնում հայրենիք, շահարկում է այդ թեման:

Կարեն Խաչատրյան

Հայերեն

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26