Տարածաշրջանային

Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը

1 րոպեի ընթերցում

Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ օդային սահմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ Վրաստան»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նշված երկրները կարող են գնալ Վրաստան ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (թեստ, որնարվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ): Մինչ այդ նշված երկրների քաղաքացիները կարող էին Վրաստան մտնել միայն պատվաստման մասին փաստաթղթի առկայության դեպքում:

Վրաստանի ցամաքային սահմանները շարունակում են փակ մնալ օտարերկրյա քաղաքացիների համար: Ցամաքային ճանապարհով թույլատրվում է միայն բեռնատարների մուտքը երկիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում