Մշակույթ

Հայաստանի պետական ջազ-նվագախումբը «Ռետրո ջազ» համերգին կհնչեցնի 20-րդ դարի գոհարները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական ջազ-նվագախումբը «Ռետրո ջազ» համերգին կհնչեցնի 20-րդ դարի գոհարները

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ջազ-նվագախումբըփետրվարի 19-ին Հայաստանիճարտարապետներիմիության դահլիճում հանդես կգա «Ռետրո ջազ» խորագրով համերգով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ սպասվում է երաժշտականճանապարհորդությունդեպի20-րդդարիառաջինկես՝մեծջազ-նվագախմբերիոսկեժամանակաշրջան: Կհնչեն ԴյուկԷլինգտոնի,ԳլենՄիլլերի,ԹոմիԴորսիի,ՔաունթԲեյսիի,ԱրտեմիԱյվազյանի ստեղծագործությունները:

«Մեկ համերգի ծրագրում, իհարկե, շատ դժվար է տեղավորել ռետրո ջազի գոհարները, քանի որ դրանց ծավալը բավականին մեծ է, սակայն նվագախումբը փորձել է մեկտեղել ամենանշանավոր անունները։ Հատուկ անդրադարձ կա նաև Արտեմի Այվազյանի հիմնադրած հայաստանյան ջազ-նվագախմբին, որի շարունակողն է մեր նվագախումբը։ Մշակվել է հետաքրքիր ծրագիր, որը անդրադառնում է թե՛ համաշխարհային, թե՛ հայաստանյան ջազայինժառանգությանը»,- նշում է Արմեն Հյուսնունցը։

Համերգների ընթացքում երաժշտության լեզվով հետադարձհայացքկուղղվիանցյալին․ նորը,ժամանակակիցըհայտնաբերելու, հնիվերագնահատմանշնորհիվ այնիմաստավորելու եզակիհնարավորությունէ:

Նվագախումբը գրեթե մեկամյա համավարակային դադարից հետո այս համերգներով վերսկսում է թեմատիկ համերգների շարքն իր բազային՝Հայաստանիճարտարապետներիմիությանշենքիդահլիճում։ Մինչ այդ նաև փորձել են հանդիսատեսի հետ կապը պահել առցանց ելույթների միջոցով՝ հանդես գալով փոքր կազմերով և պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Այժմ ստեղծվել է մեծ կազմով հանդես գալու հնարավորություն, և քրտնաջան աշխատելով ու փորձեր իրականացնելով՝ կազմել են այս համերգի ծրագիրը։

Ջազ-նվագախումբն անցած աշնանը սկավառակ է ձայնագրել, որն առաջիկայում կներկայացվի ունկնդրի դատին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում