Տիգրան Ավինյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության՝ Հայաստանի հարցերով տնօրենին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 5-ին ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահի տեղակալ, Հայաստանի հարցերով տնօրեն Մալիկա Գենդուրիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Փոխվարչապետը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը Հայաստանում՝ շեշտելով դրա շարունակականության անհրաժեշտությունը և Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը նոր ներդրումներ ներգրավելու հարցում: Նա ընդգծել է, որ ջրային ոլորտում տարվող քաղաքականությունն արդյունավետ կլինի ՀՀ կառավարության և ընկերության սերտ գործակցությամբ: Տիգրան Ավինյանը հավելել է, որ նախորդ տարի կորոնավիրուսի համավարակի և պատերազմի պատճառով մի շարք ծրագրեր են անավարտ մնացել, որոնք առաջիկայում պետք է շարունակվեն և կոնկրետ արդյունքներ ունենան: Փոխվարչապետն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ջրային համակարգի բարելավման խնդրի վրա՝ շեշտելով հատկապես արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը:

Մելիկա Գենդուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ կառավարության հետ համատեղ հնարավոր կլինի լուծել ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև կայունացնել կողմերի միջև կնքված համաձայնագիրն ու ամբողջ ծավալով կյանքի կոչել այն:

Կողմերն անդրադարձել են նաև սակագնի հարցին, ինչպես նաև ծառայությունների մատուցմանն ու դրանց որակի բարձրացման հնարավորություններին:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան