Հասարակական

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակի 125, առողջացման 205 և մահվան 9 դեպք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 հազ. 26 դեպք, որոնցից 157 հազ. 519-ն` առողջացման, 3 հազ. 80-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 5հազ. 658 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 648 հազ. 520 թեստավորում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից, հունվարի 30-ին կատարվել է 1 հազ. 957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 205 և մահվան 9 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 769 է:

Հայերեն Русский

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը

Վրաստանի կառավարությունում կավելացվի նախարարությունների թիվը

Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Իտալիա և Հնդկաստան

ՍԴ-ն որոշում է կայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ

Ռուսաստանը և ԱՄՆ-ն շարունակում են համագործակցել տիեզերքում. Պուտին

Չինաստանի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերը պատրաստվում են անցկացնել առաջին համատեղ զորավարժությունները

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչներն աշխարհի գավաթի եզրափակիչում են

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել դեպի Գազա մարդասիրական օգնության շարունակվող շրջափակման առնչությամբ

Կայացել է ԵԽ և ԵՄ համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստը