«Քալաշյան» պարարվեստի դպրոցը «Անտունի» անդրանիկ հոլովակը նվիրել է հայ զինվորներին

2 րոպեի ընթերցում

«ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քալաշյան» պարարվեստի դպրոցը երաժշտասերներին է ներկայացրել «Անտունի» տեսահոլովակը, որը նվիրված է 2020-ի պատերազմին և հերոս, ապրելու համար կյանք տված ու մեր կողքին ապրող հայ զինվորին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միտքն առաջացել է պատերազմի ընթացքում, բայց իրագործվել ավարտից հետո: Տեսահոլովակում գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանի գեղեցիկ բեմադրությունն իրականություն են դարձրել «Քալաշյան» պրոֆեսիոնալ պարային դպրոցի սաները, իսկ մենակատարը դպրոցի գլխավոր փորձավարուհի Աննա Քալաշյանն է:

«Մենք փորձել ենք ակտիվացնել մշակույթն այս դժվար օրերին: Մշակութային գործիչներն իրենց ստեղծագործություններով պետք է կարողանան ազգին հույսի ճանապարհ ցույց տալ, որպեսզի հնարավոր լինի շարունակել նոր կետից»,-նշում է Ասատուր Քալաշյանը:

«Անտունի»-ի երաժշտությունը կոմպոզիտոր Գեորգի Գուրջիևինն է, դաշնակահարն է Հայկ Մելիքյանն: Բեմադրող-օպերատորն է Արթուր Օրդոյանը: Տեսահոլովակում պատերազմից առաջ գործող շքեղ դահլիճ է, որին հաջորդում է ավերվածը, որը հիշեցնում է Շուշիում հակառակորդի հրթիռակոծությունից ավերված մշակույթի տունը: Սյուժեի հեղինակը Ասատուր Քալաշյանն է:

«Քալաշյան» պարարվեստի դպրոցը գործում է արդեն 7 տարի, ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ, իսկ «Անտունին» նրանց մեկնարկային տեսահոլովակն է:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը